Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 23-ի N 7 հերթական նիստի օրակարգը. 1.Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին, 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 2 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 3.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատաման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին, 4.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատաման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար գումար հատկացնելու մասին, 5.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատաման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար գումար հատկացնելու մասին, 6.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատաման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին, 7.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատաման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին, 8.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին, 9.Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N74 որոշումը մեջ փոփոխություն կատարելու մասին, 10. Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի մոդուլային կրթահամալիրի կառուցման համար «Ճանշին գրուպ» ՓԲ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին: |