Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2026 թվականի հոկտեմբերի 12-ի N 8 արտահերթ նիստի օրակարգը. 1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 17-ի N 25 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2026 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին, 3.Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին, 4.Ալագյազ համայնքում սխալմամբ քաղաքացու անունով հաշվառված հողմասը համայնքին փոխանցելու մասին, 5.Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի և շենք շինությունների գործառնական նշանակությունը փոխելու մասին, 6.Արագածոտնի մարզ Ալագյազ համայնքի սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար գումար հատկացնելու մասին: |