Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 17-ի թիվ 3 հերթական նիստի օրակարգը. 1․ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի 2020 թվականի գրենական պիտույքների և գրասենյակային նյութերի համար գումար հատկացնելու մասին։ 2․ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերման համար գումար հատկացնելու մասին։
|