Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի 12.03.2024թվականի N 02/27.1/3438-2024 գրությունը, Ալագյազ համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է 1.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրի 3-րդ փողոց 15 հասցեում գտնվող 02-092-0120-0033 կադաստրային ծածկագրով 2.20147 հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստան Հանրապետությանը՝ Ռյա Թազա բնակավայրում 144 տեղ հզորությամբ կրթահամալիր կառուցելու համար: |