Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 3-ի N 7 հերթական նիստի օրակարգը. 1.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին, 2.Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին
|