Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 25.12.2011թվականի N 1920-Ն որոշումը, Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 13-ի N10 որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Ջամշլու բնակավայրի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների ձև 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Ձև 1-ի միջնաժամկետ միջոցառումներ (5-10 տարի) 7-րդ կետի արդյունաբերական, ընդերօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության բաժնի «0.53» թվերը փոխարինել «0.44» թվերով: բ) Ձև 1-ի առաջնահերթ միջոցառումների (1-5 տարի) բաժնում ավելացնել 12-րդ կետ՝ առկա նպատակային և գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության, մակերեսը՝ 0.086, գլխավոր հատակագծում փոփոխված նպատակային և/կամ գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, մակերեսը՝ 0.086: 2.Համայնքի ղեկավարի կողմից կազմել հողաշինարարական գործը և ներկայացնել լիազոր մարմնի քննարկմանը: |