Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ջամշլու վարչական բնակավայրի գլխավոր փողոցում գնվող լուսավորության լուսատուները հիմնականում լուսավորում են բնակավայրի հակառակ կողմը և տեղափոխելու արդյունքում բնակավայրի մեծ մասը կլուսավորվի, ինչպես նաև Ջամշլու վարչական բնակավայրի բնակիչների բանավոր առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող և Ջամշլու վարչական բնակավայրի գլխավոր փողոցի ձախ հատվածում գտնվող թվով 25 գիշերային լուսավորության լուսատուները տեղափոխել աջ հատված: 2.Տեղափոխման աշխատանքների կատարումը թողնել Ջամշլու վարչական բնակավայրի բնակիչների և աշխատողների վրա: |