Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 5
 
Համար 5Ամսաթիվ 27/05/2025 11:00
Վարող ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԹԱԼԱԲԱՆԻ ՍԱԴԵՅԱՆ, ՌՈՍՏԱՄ ԲՐՈՅԱՆ, ՄՈՎՍԵՍ ՇԱՄՈՅԱՆ, ՎԱԶԻՐ ԱՎԴԱԼՅԱՆ, ԺՈՐԺԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ, ՖԵՐԶ ԱՎԴԱԼՅԱՆ, ԱԼԻԿ ԿՆՅԱԶՅԱՆ, ԺՈՐԱ ՉՈԼՈՅԱՆ, ԱԼԻԿ ՆԱՄՈՅԱՆ, ՄԻՐԱՆ ՀԱՍՈՅԱՆ, ԹԵՄՈՒՐ ՇԱՎՈՅԱՆ, ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ, ՇՈՒԽԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ, ՊԱՊԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌՈՄԱՆ ՈՒՍՈՒԲՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Մայիսի 28-ի տոնակատարությանը մասնակցելու վերաբերյալ
Բովանդակություն *

2025 թվականի մայիսի 27-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները:
Օրակարգային հարցերն էին՝
1. Հարկերի և տուրքերի ժամանակին վճարելու վերաբերյալ հարցը,
2. «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում դիմումների վերաբերյալ հարցը,
3.Ապարան քաղաքում կայանալիք մայիսի 28-ի տոնակատարությանը բարձր մակարդակով մասնակցության հարցը:

Խորհրդակցության ընթացքը՝
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ապա հորդորեց բոլոր վարչական ղեկավարներին աչալուրջ լինել՝ տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման, վարձակալական հողատարածքների վարձավճարների հավաքագրման և անշարժ գույքի և գույքահարկի հավաքագրման աշխատանքներին:
Ինչպես նաև հանձնարարեց աշխատակազմին առավել ուշադիր լինել «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում դիմումների ընդունման գործընթացին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Քննարկվեց 2025 թվականի մայիսի 28-ին Ապարան քաղաքում կայանալիք տոնակատարությանը բարձր մակարդակով մասնակցության հարցը:  Պատասխանատու անձանց և աշխատակազմին տրվեց համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner