02.06.25
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
01.06.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
|
Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունն ու երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անհուն սիրով ու հոգատարությամբ: Հարգելի՛ ծնողներ, թող ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն: Ալագյազի համայնքապետարանի կողմից իրականացվող գրեթե բոլոր ծրագրերն միտված են մեր համայնքի բալիկների կյանքը առավել ապահով, բարեկեցիկ ու անհոգ դարձնելու համար: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու առաքելությունն է՝ սատար կանգնելու մեր մանուկների երազանքների ու նպատակների իրականացմանը: Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ:
|
|
28.05.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր իղձը: Մեր ժողովրդի կյանքում նշանակալի մայիսյան հաղթանակների շարքում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն առանձնանում են սեփական ուժերին ապավինելու, անկախության գաղափարն իրականություն դարձնելու առումով: Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետության, հզոր պետականություն կերտելու փայլուն դրսևորումն էր, որը փոխանցվեց սերնդե-սերունդ:Այսօր Հայաստանի երրորդ հանրապետությունն վստահ առաջ ...
Մանրամասն |
|
26.05.25
Հայտարարություն
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ,Տեղեկացնում ենք, որ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 31-ը:
|
|
23.05.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
|
Ալագյազ համայնքի սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ, նշանակալից և միաժամանակ հիշարժան օրվա՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այսօր դպրոցներում հնչող վերջին զանգը մեծ խորհուրդ ունի․ այն ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման նոր ասպարեզներ: Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները կգործածեք ի շահ մեր երկրի և ի շահ մեր համայնքի` նպաստելով մեր հայրենիքի հզորացմանը: Հավատում եմ, որ դուք, նոր կյանք մտնելով, ձեր ազատ մտածողությամբ և գաղափարներով լիովին կարդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները: Մաղթում եմ ձեզ բարի երթ և նորանոր հաջողություններ։ 
|
|
13.05.25
Դիմումների ընդունում
|
«Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Հարգելի՛ բնակիչներ,տեղեկացնում ենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 31-ը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |