Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 16.07.2024 թվականի N291 դրական եզրակացությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-090-0106-0013 կադաստրային ծածկագրով 0.53277 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը համարել փոփոխված՝ փոխադրելով այն բնակավայրի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողերի շարքին: |