Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N32 որոշումը և ՀՀ Արագածոտնի մարզպետի 2020թվականի դեկտեմբերի 12-ի. N 01 /5/00265-2021 գրությունը, միջգերատեսչական հանձնաժողովի 2020թվականի հունիսի 5-ի թիվ 7 արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 40,4 տոկոսով, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Ադիբեկ» ՍՊԸ-ի միջև 08 սեպտեմբերի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԲՄԱՇՁԲ-20/01 պայմանագիրը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 796390 (յոթ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր իննսուն) ՀՀ դրամ փոխանցել «Ադիբեկ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար, որպես համայնքի մասնաբաժնի պակաս վճարված մասնաբաժին:
|