Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 16-ի N 02 որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Թույլ տալ համայնքի ղեկավարին ծառայողական ավտոմեքենա գնելու համար ավագանու 2019 թվականի հունվարի 16-ի N 02 որոշմամբ նախատեսված 6500000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամն ուղղել <<Toyota Camry>> կամ <<KIA SORENTO>> մակնիշի ավտոմեքենա գնելուն:
2.Ալագյազի համայնքապետարանի կարիքների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով սկսել գնման գործընթացը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
3.Ծառայողական ավտոմեքենայի գնման գործընթացի պատշաճ կազմակերպումը հանձնարարել Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմին: |