Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 13.06.2022 թվականի N82 դրական եզրակացությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Սադունց վարչական բնակավայրում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-009-0017-0010 կադաստրային ծածկագրով 0.3139 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը համարել փոփոխված՝ փոխադրելով այն բնակավայրի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողերի շարքին: |