Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ և 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 04.06.2020թ N 1023 որոշման պահանջները և Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի սեփականություն համարվող 0.13 հա հողամասը՝ 1 լոտով, աճուրդ-վաճառքով օտարել: 2.Հաստատել հողամասերի մեկնարկային գինը՝ 312000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ, 1քմ 240 ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |