Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 81
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2020 թվականի N 81

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի բնակիչներ Էլիզբար Բուբոյանի, Ալիխան Համեյանի, Ռոզա Մամոյանի, Նազե Բաքոյանի, Քյարամ Ալոյանի գրավոր դիմումները և Կանիաշիր, Ռյա--Թազա բնակավայրերի վարչական ղեկավարների միջնորդագրերը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքոնշյալ շենքերը գտնվում են անմխիթար վիճակում և քաղաքացիների կողմից օգտագործումը կնպաստի այդ շենքերի պահպանմանը, քննարկելով նաև Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ շենք-շինությունները մեկ տարի ժամկետով տրամադրել օգտագործման հետևյալ քաղաքացիներին՝
1.Կանիաշիր բնակավայրում գտնվող ակումբի շենքի ձախ հատվածը մեկ տարի ժամկետով տրամադրել Կանիաշիր բնակավայրի բնակիչ Էլիզբար Բուբոյանին (անձնագիր AG0540611) տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով։
2.Կանիաշիր բնակավայրում գտնվող ակումբի շենքի աջ հատվածը մեկ տարի ժամկետով տրամադրել Կանիաշիր բնակավայրի բնակչուհի Ռոզա Մամեյանին (անձնագիր AM0518402) տարեկան 20000 (քսան հազար) ՀՀ դրամ վարձավճարով։
3.Ռյա-Թազա բնակավայրում գտնվող վարչական շենքը մեկ տարի ժամկետով տրամադրել Ռյա-Թազա բնակավայրի բնակիչ Ալիխան Համեյանին (անձնագիր AR0523509) տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով։
4.Ալագյազ բնակավայրում գտնվող բաղնիքի շենքը մեկ տարի ժամկետով տրամադրել Ալագյազ բնակավայրի բնակչուհի Նազե Բաքոյանին (անձնագիր AM0476600) 36000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով։
5.Ալագյազ բնակավայրում գտնվող հին մանկապարտեզի շենքի մի հատվածը մեկ տարի ժամկետով տրամադրել Ալագյազ բնակավայրի բնակիչ Քյարամ Ալոյանին (անձնագիր AR0504861) անհատույց օգտագործման՝ հաշվի առնելով նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։


Կողմ -7

ԿՈՏՈՅԱՆ ՌՈՍՏԱՄ

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ

ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ

ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner