Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 95
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2024 թվականի N 95

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «ՏեղակաՆ ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N2 որոշումը, հաշվի առնելով Ալագյազ համայնքի ղեկավարի և Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքները 2024 թվականի ընթացքում՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Ալագյազ համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի կառավարչական ապարատի 4112 (պարգևատրումներ և դրամական խրախուսանքներ) հոդվածից հաշվարկել և որպես պարգևատրում փոխանցել հետևյալ կարգով՝

1.Ալագյազ համայնքի ղեկավարին շնորհել իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափին համարժեք պարգևատրում։
2.Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցներին և վարչական ղեկավարներին պարգևատրել հետևյալ կարգով՝
2.1 Վեց ամսից մինչև 1 տարի աշխատողներին պաշտոնային դրույքաչափի 50 %-ին համարժեք պարգևատրում:
2.2 Մեկ տարի և ավել աշխատողներին պաշտոնային դրույքաչափին համարժեք պարգևատրում:
3.Հանձնարարել համայնքապետարանի գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարին կատարել վճարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner