|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2022 թվականի N 43 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի անդրանիկ նիստի օրակարգը. 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու կանոնակարգը, 2.Ալագյազ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին, 3.Ալագյազ համայնքի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովում ավագանու անդամների անհատական և քանակական կազմը հաստատելու մասին, 4.Համայնքում հանրային բաց լսումներ և /կամ/ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին, 5.Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին: |
Կողմ -8 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|