|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 դեկտեմբերի 2024 թվականի N 91 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱԴՈՒՆՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով ՀՀ կառվարության 2006 թվականի մայիսի 18-ի ՙԻնքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին՚ N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 13.12.2024թ. N76 որոշումը և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Ալագյազ համայնքի Սադունց վարչական բնակավայրի 8-րդ փողոց 1 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող 184.54 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 127.1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 0.1200 հա հողամասը (սեփականության վկայական թիվ 18102024-02-0086) սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Գառնիկ Մարտինի Կարապետյանին: 2.Գրավոր առաջարկություն ներկայացնել Գառնիկ Մարտինի Կարապետյանին՝ սույն կարգի 35 կետի դ ենթակետի համաձայն սեփականության իրավունքով ձեռք բերելու 184.54 քմ մակերեսով անասնաշենքը՝ 1 քմ-ի համար վճարելով 1134 դրամ, 127.1 քմ մակերեսով բնակելի տունը՝ 1քմ-ի համար վճարելով 1893 դրամ, ընդամենը վաճառքի գինը՝ 449869 ՀՀ դրամ, անասնաշենքի և բնակելի տան համար առանձնացված 0.1200 հա հողամասը՝ 1 քմ-ի համար վճարելով կադաստրային արժեքը՝ 0.1000 հա-ի համար 219780 ՀՀ դրամ և 0.02 հա-ի համար 131868 ՀՀ դրամ, ընդամենը՝ 801517 ՀՀ դրամ: 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում: 4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղար Արամ Թեմուրի Խուդոյանին կատարել ձևակերպումներ և նոտարական գրասենյակում կնքել առուվաճառքի պայմանագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|