|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2020 թվականի N 84 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՐՃԱԿԻՍ, ՌՅԱ ԹԱԶԱ ԵՎ ԿԱՆԻԱՇԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽ. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. N32 որոշումը և ՀՀ կառավարության 03 դեկտեմբերի 2020թ. N 1981-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Տամո Շին» ՍՊԸ-ի միջև 31 հուլիսի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԾՁԲ-20/04 պայմանագիրը
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ճարճակիս Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում) Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 1770000 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Տամո Շին» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների տեխ. հսկողության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |
Կողմ -6 ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|