|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 ապրիլի 2024 թվականի N 17 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՌՅԱ ԹԱԶԱ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ՍԱԴՈՒՆՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 94 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 50 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի միջև 24 նոյեմբերի 2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-23/09 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1230000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության գումար, որպես համայնքի մասնաբաժին: |
Կողմ -6 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|