Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N 11 հերթական նիստի օրակարգը.
1.Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների կապալառուի, տեխնիկական հսկողության ծառայության և հեղինակային հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին,
2.Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում, Միրաք և Ռյա Թազա վարչական բնակավայրերի խմելու ջրի ջրագծի վերանորոգման աշխատանքների կապալառուի, տեխնիկական հսկողության ծառայության և հեղինակային հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին,
3.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս Միրաք, Ջամշլու, Կանիաշիր և Ավշեն վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքների կապալառուի, տեխնիկական հսկողության ծառայության և հեղինակային հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին,
4.Ալագյազ համայնքի Սադունց վարչական բնակավայրի 8-րդ փողոց 1 հասցեում գտնվող հողամասը, բնակելու տունը և անասնաշենքը կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրելու մասին,
5.Ալագյազի համայնքում ամանորյա միջոցառումների և զարդարման համար գումար հատկացնելու մասին: