Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024NMUDLQ) և Ժենիկ Մուրադյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի 2-րդ փողոց 9 հասցեում 2014-2018 թվականներին ինքնակամ կառուցված 140.3 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և անասնաշենքը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Բնակելի տան և անասնաշենքի համար (շենք շինությունների 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ) ընդհանուր գումարը կազմում է 88530 (ութսունութ հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը: