|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հունվարի 2025 թվականի N 6 |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունների և 20-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազի համայնքապետարանի 2025 թվականի գնումների պլանը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի կարիքների համար՝ 2025 թվականի ընթացքում մեկ անձից ծառայությունների, աշխատանքների և ապրանքների ձեռք բերման գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում համարել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանին, բացակայության կամ արձակուրդի դեպքում Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալ Վազիր Ավդալյանին, իսկ գնումների համակարգող` «Պետգնումների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մարտիրոսյանին 2.Պատասխանատու ստորաբաժանմանը և գնումները համակարգողին` գնումների գործընթացը կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|