|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 դեկտեմբերի 2022 թվականի N 64 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՐԱՔ ԵՎ ՄԻՋՆԱՏՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 6-ի «Ալագյազի համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 27 որոշումը և ՀՀ կառավարության 1 դեկտեմբերի 2022թ. N 1856-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 02 սեպտեմբերի 2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ԲՄԱՇՁԲ-22/05 պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 18.11.2022թ. N1 ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 103500000 (մեկ հարյուր երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել «ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |
Կողմ -6 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|