Հիմք ընդունելով 10.06.2008թ. ընդունված ՀՀ օրենքը «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» և հաշվի առնելով Ռյա Թազա բնակավայրի վարչական ղեկավարի 11.05.2026թ. N 694 տեղեկանքը, ինչպես նաև Վարդան Միհրանի Բարոյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի 1-ին փողոց տուն 3 հասցեում գտնվող անհատական բնակելի տունը և շենք շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, 81.18 քմ բնակելի տունը, 16.03 քմ աստիճանահարթակը, 25.9 քմ ավտոտնակը, 13.16 քմ պարիսպը և 0.145 հա տնամերձ հողամասը, որը մինչև օրս որպես սեփական գույք տիրապետել է Մխիթար Արտավազդի Բարոյանը և Վարդան Միհրանի Բարոյանը, որի նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի՝ այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ուստի վերը նշված 81.18 քմ բնակելի տունը, 16.03 քմ աստիճանահարթակը, 25.9 քմ ավտոտնակը և 13.16 քմ պարիսպը ճանաչել Մխիթար Արտավազդի Բարոյանի և Վարդան Միհրանի Բարոյանի սեփական գույքեր: