Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 92
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2024 թվականի N 92

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍՈՒՐԻԿ ՂԱՇԱՆԴԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024UUDJE7) և Սուրիկ Օզմանյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև, որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Շենկանի վարչական բնակավայրի 4-րդ փողոց 1-ին փակուղի 6/1 հասցեում 2010 և 2017թվականներին ինքնակամ կառուցված 134,5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը, օժանդակ շինությունը, ծածկը և պարիսպը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Բնակելի տան, անասնաշենքի, օժանդակ շինության, ծածկի և պարիսպի համար (շենք շինությունների 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ) ընդհանուր գումարը կազմում է 84870 (ութսունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner