Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 63
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2024 թվականի N 63

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԻՐԱՔ ԵՎ ՌՅԱ ԹԱԶԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 4-ի N12 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 25 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «ԱԿՎԱ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/02 պայմանագիրը, «ՍԱՄԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/06 պայմանագիրը և «Վիրտուալ Սիսթեմզ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/02 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ջրամատակարարում» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 8088135 (ութ միլիոն ութանասունութ հազար հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման, Միրաք և Ռյա Թազա վարչական բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի վերանորոգման աշխատանքների հետևյալ կազմակերպություններին՝

1.«ԱԿՎԱ ԼԱՅՆ» ՍՊԸ Կապալառու կազմակերպություն - 7911780 (Յոթ միլիոն ինը հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր ութանասուն) ՀՀ դրամ
2.«ՍԱՄԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 105000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ
3.«Վիրտուալ Սիսթեմզ» ՍՊԸ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 71355 (յոթանասունմեկ հազար երեք հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ


Կողմ -5

ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner