Այսօր: Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 74
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2026 թվականի N 74

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՌՅԱ ԹԱԶԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՐԵՎԱՆ-ՎԱՆԱՁՈՐ ՄԱՅՐՈՒՂԻ 63-64 ԿՄ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով ՀՀ կառվարության 2006 թվականի մայիսի 18-ի ՙԻնքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին՚ N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 02.11.2026թ. N35 որոշումը և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրի Երևան-Վանաձոր մայրուղի 63-64 կմ 11 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող 133.39 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 42.41 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 0.049805 հա հողամասը (սեփականության վկայական թիվ 30102026-02-0044) սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Խանմ Միրոյի Մխոյանին (ծնված 15.12.1963թ.):
2.Գրավոր առաջարկություն ներկայացնել Խանմ Միրոյի Մխոյանին՝ սույն կարգի 35 կետի դ ենթակետի համաձայն սեփականության իրավունքով ձեռք բերելու 133.39 քմ մակերեսով բնակելի տունը՝ 1 քմ-ի համար վճարելով 1893 դրամ, 42.41 քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ-ի համար վճարելով 631 դրամ, ընդամենը վաճառքի գինը՝ 279269 ՀՀ դրամ, բնակելի տան և ավտոտնակի համար առանձնացված 0.049805 հա հողամասը՝ 1 քմ-ի համար վճարելով կադաստրային արժեքը՝  108575 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Հանձնարարել աշխատակազմի ղեկավար Արամ Թեմուրի Խուդոյանին կատարել ձևակերպումներ և նոտարական գրասենյակում կնքել առուվաճառքի պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner