Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 28 որոշմամբ թույլատրված Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող «CHERY A15» մակնիշի անսարք ավտոմեքենան օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից կազմակերպված աճուրդը չի կայացել ոչ մի գնորդ չլինելու պատճառով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող «CHERY A15» մակնիշի, 264 SL 23 հաշվառման համարանիշի, 2007 թվականի արտադրության, /նույնականացման համար՝ LVVDA11AX7D018767/ մարդատար ավտոմեքենան օտարելու նպատակով կազմակերպել աճուրդ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
2.Համայնքի ավագանու 10.05.2019 թվականի թիվ 28 որոշմամբ սահմանված «CHERY A15» մակնիշի մարդատար ավտոմեքենայի մեկնարկային գինը նվազեցնել 10%-ի չափով և սահմանել նոր մեկնարկային գին 288.000 (երկու հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ, որպես աճուրդի մասնակցության նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ը:
3. Սահմանել, որ աճուրդով ավտոմեքենայի օտարման դեպքում ավտոմեքենայի առք ու վաճառքի ձևակերպման ծախսերը իրականացվելու է գնորդի կողմից: