Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 55 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/05 պայմանագիրը, «ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/03 պայմանագիրը և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/01 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 6801060 (վեց միլիոն թ հարյուր մեկ հազար վաթսուն) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների հետևյալ կազմակերպություններին՝
1.«ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ Կապալառու կազմակերպություն - 6710000 (վեց միլիոն յոթ հարյուր տաս) ՀՀ դրամ
2.«ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 36300 (երեսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ
3.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 54760 (հիսունչորս հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ