Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2025 թվականի N 8

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՆԱԶԵ ՇԿՈՅԻ ՖԱՏԻԵՎԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի 94 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024ZEQJBH) և Նազե Շկոյի Ֆատիևայի լիազորված անձ՝ Ջալիլ Շկոյի Իբոյանի(անձ․ AR0455363) դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև, որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 3-րդ փողոց տուն 1 հասցեում ինքնակամ կառուցված 142,29քմ արտաքին մակերեսով 2016 թվականին կառուցված բնակելի տունը, աստիճանահարթակը և 1960 թվականին կառուցված անասնաշենքը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Բնակելի տան և աստիճանահարթակի համար (շենք շինությունների 1քմ-ի 142.29 քմ մակերեսի համար վճարը կազմում է 631 դրամ) ընդհանուր գումարը կազմում է 89785 (ութսունինը հազար յոթ հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ, իսկ 1960թ.-ին կառուցված անասնաշենքը ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ  շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը:
4.Անվավեր ճանաչել Ալագյազ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՆԱԶԵ ՇԿՈՅԻ ՖԱՏԻԵՎԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N94 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner