Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 4-ի N12 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 40 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Մ. Ո. Գ. ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/07 պայմանագիրը, «ՄԳ ՊՐՈՄԻԼ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/10 պայմանագիրը և «Գրանդ Իսփեքշն» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/03 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Լուսավորություն» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 4682552 (չորս միլիոն վեց հարյուր ութանասուներկու հազար հինգ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միրաք, Ջամշլու, Կանիաշիր և Ավշեն վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքների հետևյալ կազմակերպություններին՝
1.«Մ. Ո. Գ. ՇԻՆ» ՍՊԸ կապալառու կազմակերպություն - 4520000 (չորս միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ
2.«ՄԳ ՊՐՈՄԻԼ» ՍՊԸ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 79200 (յոթանասունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամ
3.«Գրանդ Իսփեքշն»» ՍՊԸ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 83352 (ութսուներեք հազար երեք հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ