Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ և 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 04.06.2020թ N 1023 որոշման պահանջները, «ՍՏՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կազմակերպության կողմից տրված անշարժ գույքի գնահատման N 06/1226 հաշվետվությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի սեփականություն համարվող Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 3-րդ փողոց, 5-րդ նրբանցք 4/1 հասցեում գտնվող 02-006-0006-0029 կադաստրային ծածկագրով 0.14875 հա բնակավայրային նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1 լոտով, աճուրդ-վաճառքով օտարել:
2.Հաստատել հողամասի մեկնարկային գինը՝ 1250000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, 1 քմ 840.34 ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: