Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N94 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի N 278-Ա արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 50 տոկոսով, ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1891-Ն որոշումը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի միջև կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-19 պայմանագիրը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի նոյեմբերի 24-ին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-23/09 պայմանագիրը ու «Աշոտ Ղազարյան» ԱՁ-ի միջև 2025 թվականի հունիսի 11-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-02/25 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2026 թվականի բյուջեի «Սուբվենցիա» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ և 5134 (նախագծահետազոտական ծախսե) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման ծրագրի հետևյալ կազմակերպություններին, որպես կառավարության սուբվենցիոն մասնաբաժնի գումար՝
1.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում - 5134 հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
2.«Աշոտ Ղազարյան» ԱՁ - Կապալառու կազմակերպություն - 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ,