Այսօր: Շաբաթ, 16 Մայիսի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 58
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2025 թվականի N 58

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի 1801-Ն և դեկտեմբերի 18-ի 1891-Ն որոշումները, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի համայնքային կենտրոնի արտաքին բարեկարգման աշխատանքների» հրատապ ծրագիրը և «Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների» սուբվենցիոն ծրագիրը իրականացման աշխատանքների համար` Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 10-ի «Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝

1.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող կապիտալ ծախսեր» եկամտային հաշվին ավելացնել 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ,
2.
Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող կապիտալ ծախսեր» եկամտային հաշվին ավելացնել 19 901 700 (տասնինը միլիոն ինը հարյուր մեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ,
3.Ալագյազ համայնքի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ,
4.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Սուբվենցիոն ծախսեր» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 18 521 700 (տասնութ միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
5.Ալագյազ համայնքի 2025թ. բյուջեի «Սուբվենցիոն ծախսեր» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1 380 000 (մեկ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:


Կողմ -7

ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ

ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner