|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2020 թվականի N 83 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՐՃԱԿԻՍ, ՌՅԱ ԹԱԶԱ ԵՎ ԿԱՆԻԱՇԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ և ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 20-ի N 25 որոշումը, Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. N32 որոշումը և ՀՀ կառավարության 03 դեկտեմբերի 2020թ. N 1981-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 13 ապրիլի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02 պայմանագիրը
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ճարճակիս Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում) Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1170000 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրի նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |
Կողմ -6 ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|