Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2103-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի միջև 24.05.2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԾՁԲ-23/04 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-16 պայմանագիրը ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 180 000 (մեկ հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ին՝ Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |