Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 074
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 074


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՄՇԼՈՒ, ՍԻՓԱՆ ԵՎ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 04 հունիսի 2019թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N35 որոշումը և ՀՀ կառավարության 14 նոյեմբերի 2019թ. N 1609-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վահե Մանե» ՍՊԸ-ի տնօրենի միջև 20 օգոստոսի 2019 թվականին կնքված NՀՀԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-19/06 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացում) Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի «Ալագյազ բնական գազ» 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից 35161200 (երեսունհինգ միլիոն մեկ հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Վահե-Մանե» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների համար:
2.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 14 նոյեմբերի 2019 թվականի N1609-Ն որոշմամբ համայնքի գազաֆիկացման համար պակաս է հատկացվել 497800 (չորս հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, ուստի թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի «Ալագյազ բնական գազ» 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից 497800 (չորս հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Վահե-Մանե» ՍՊԸ-ին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner