Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 072
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 072


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 նոյեմբերի 2019 թվականի N 1609-Ն որոշումը, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացում» և «Ալագյազ վարչական բնակավայրի 3-րդ փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքների համար` Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Ալագյազ համայնքի 2019թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող սուբվենցիաներ» եկամտային հաշվին ավելացնել 47101200 (քառասունյոթ միլիոն մեկ հարյուր մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
2.Ալագյազ համայնքի 2019թ. բյուջեի «Ալագյազ բնական գազ» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 35161200 (երեսունհինգ միլիոն մեկ հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3.Ալագյազ համայնքի 2019թ. բյուջեի «Ճանապարհային» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 11940000 (տասնմեկ միլիոն ինը հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner