Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 61


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԿԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱԴՈՒՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ և ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 03 հունիսի 2021թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N37 որոշումը և ՀՀ Արագածոտնի մարզպետի 2021թվականի հուլիսի 16-ի N 01 /5/03026-2021 գրությունը, միջգերատեսչական հանձնաժողովի 2021թվականի հունիսի 29-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 55 տոկոսով, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Արխիտեկտ» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի մայիսի 31-ին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-21/12 պայմանագիրը

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 79750 (յոթանասունինը հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ փոխանցել «Արխիտեկտ» ՍՊԸ-ին՝  Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման աշխատանքների փորձաքննության ծառայության արժեք, որպես համայնքի մասնաբաժին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner