Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 16-ի N 02 որոշումը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլ տալ համայնքի ղեկավարին Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման համար Ալագյազ համայնքի 2019թվականի բյուջեի ապարատի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից մինչև 4000000 (չորս միլիոն) ՀՀ դրամ ուղղել Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման համար: |