Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 դեկտեմբերի 2021 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «ՏեղակաՆ ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2021թվականի հունվարի 18-ի N2 որոշումը, հաշվի առնելով Ալագյազ համայնքի ղեկավարի և Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքները 2021 թվականի ընթացքում

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Ալագյազ համայնքի 2021թվականի վարչական բյուջեի կառավարչական ապարատի 4112 (պարգևատրումներ և դրամական խրախուսանքներ) հոդվածից հաշվարկել, որպես պարգևատրում հատկացնել՝

1.Ալագյազ համայնքի ղեկավարին շնորհել իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափին համարժեք պարգևատրում։
2.Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցներին և վարչական ղեկավարներին պարգևատրել հետևյալ կարգով՝
2.1 Վեց ամսից մինչև 1 տարի աշխատողներին պաշտոնային դրույքաչափի 50 %-ին համարժեք պարգևատրում:
2.2 Մեկ տարի և ավել աշխատողներին պաշտոնային դրույքաչափին համարժեք պարգևատրում:
3.Հանձնարարել համայնքապետարանի գլխավոր հաշվապահին կատարել վճարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner