Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 1-ին մասին 6-րդ կետով և հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 16-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի պահանջներով ինչպես նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի 2024 թվականի հուլիսի 4-ի N 01/27.1/9087-2024 գրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին տրամադրված շինարարության թույլտվությունը: