Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին 2387-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտն մարզի Ալագյազ համայնքի Շենկանի վարչական բնակավայրի բնակիչ Շիրալի Ուսուբի Չոլոյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող կադաստրային 02-083-0001-0001 ծածկագրից առանձնացվող 0.07261 հա տնամերձ հողամասին, բնակելի տանը և շենք շինություններին տալ 6-րդ փողոց 10 հասցեն, իսկ կադաստրային 02-083-0001-0001 ծածկագրից առանձնացվող 0.19445 հա տնամերձ հողամասին և շենք շինություններին տալ 6-րդ փողոց 12 հասցեն: