Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2103-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Բլյու Սթրիմ Սոլուշնս» ՍՊԸ-ի միջև 13.12.2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԾՁԲ-22/06 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-16 պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 2 220 000 (երկու միլիոն երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ փոխանցել «Բլյու Սթրիմ Սոլուշնս» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |