Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի 384-Լ որոշումը, որով գումար է հատկացվել Ալագյազ համայնքում բուսաբուծության աջակցության ծրագրի դրական եզրակացություն ստացած շահառուների և մոնիթորինգի հանձնաժողովի փոխհատուցման գումար և Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝
2.Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Այլ ոչ հարկային եկամուտներ» եկամտային հաշվին ավելացնել 22081834 (քսաներկու միլիոն ութանասունմեկ հազար ութ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ:
2.Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 22081834 (քսաներկու միլիոն ութանասունմեկ հազար ութ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ:
3.Թուլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 21438674 (քսանմեկ միլիոն չորս հարյուր երեսունութ հազար վեց հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ գումարը փոխանցել համապատասխան շահառուներին և 643160 (վեց հարյուր քառասուներեք հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամն ծրագրի մոնիթորինգի հանձնաժողովին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner