Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է կազմակերպել համայնքապետարանի վերանորոգված վարչական շենքի հանդիսավոր բացում և ամանորյա տոներին նվիրված միջոցառումներ՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2019թ. բյուջեի «կառավարչական ապարատ» ծրագրի 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածից մինչև 600000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազ համայնքի համայնքապետարանի բացման և ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար: |