Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 09-ի թիվ N10 հերթական նիստի օրակարգը. 1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխության մասին: 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2019թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին: |