Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով հանրային բաց քննարկումները՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ եկամտային 175640900 (մեկ հարյուր յոթանասունհինգ միլիոն վեց հարյուր քառասուն հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, 93728800 (իննսուներեք միլիոն յոթ հարյուր քսանութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ 2023 թվականի տարեսկզբի մնացորդ և ծախսային 269369700 (Երկու հարյուր վաթսունինը միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ` համաձայն հավելված 1-ի: |