Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 87


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՍԱԴՈՒՆՑ ԵՎ ՇԵՆԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2103-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վանաձորի նախագծեր» ՍՊԸ-ի միջև 13.12.2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԾՁԲ-23/07 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-12 պայմանագիրը ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1 125 000 (մեկ միլիոն մեկ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner